ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Էնթոնի Բլինկեն. ԱՄՆ վարչակազմը կարող է վերանայել Ադրբեջանին տրամադրվող անվտանգության ոլորտում օգնությունը

Էնթոնի Բլինկեն. ԱՄՆ վարչակազմը կարող է վերանայել Ադրբեջանին տրամադրվող անվտանգության ոլորտում օգնությունը
22.01.2021 | 16:37

ԱՄՆ-ը կարող է վերանայել Ադրբեջանին տրամադրվող անվտանգության ոլորտում իր օգնությունը՝ Լեռնային Ղարաբաղում վերջերս տեղի ունեցած ռազմական գործողությունների ֆոնին՝ հայտարարել է Ջո Բայդենի վարչակազմում պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինկենը:

Նա աջակցում է Հայաստանին ֆինանսական աջակցություն տրամադրելուն, նրա անվտանգությունը պահպանելու և Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամը հաղթահարելու համար: Միջոցներ կարող են հատկացվել «անվտանգության ոլորտում և ժողովրդավարական կառավարումն ամրապնդելու և տնտեսական աճը խթանելու համար»: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ը կվերանայի օգնությունն Ադրբեջանին: «Լեռնային Ղարաբաղում վերջերս ռազմական գործողությունների բռնկման ֆոնին, մեր վարչակազմը կվերանայի Ադրբեջանին մեր անվտանգության օգնությունը, եթե հանգամանքները հաստատեն, Բայդեն-Հարիսի վարչակազմը պատրաստ կլինի կասեցնել Ազատության աջակցության օրենքի 907-րդ բաժնի պահանջներից», - ասել է Բլինկենը:


ԱՄՆ Ազատության աջակցության մասին օրենքի 907-րդ բաժինը արգելում է ցանկացած տեսակի ուղղակի օգնություն ԱՄՆ կառավարության կողմից Ադրբեջանի կառավարությանը: Ըստ Բլինկենի, ԱՄՆ-ը մտադիր է վերջնականապես կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և կանխել նոր պատերազմը: Վաշինգտոնը «կնպաստի կայուն խաղաղությանը», որն արտացոլում է հայերի, ոչ միայն «Ալիևի, Էրդողանի և Պուտինի» շահերը:

«Նախագահն ասել է, որ ԱՄՆ-ը պետք է առաջնորդեն դիվանագիտական ջանքերը հակամարտության տևական լուծում գտնելու ուղղությամբ` աշխատելով մեր եվրոպացի գործընկերների հետ և պետք է հետամուտ լինել միջազգային մարդասիրական օգնությանը`տառապանքներին վերջ տալու համար: Եթե հաստատվի, ես կակտիվացնեմ ԱՄՆ մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորման որոնմանը, որը պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը և օգնում է կանխել պատերազմի վերսկսումը»,- հավելել է ԱՄՆ պետքարտուղարի թեկնածուն:

Դիտվել է՝ 2829

Մեկնաբանություններ